Ռուսաստանի ու Թուրքիայի կառավարությունները սկզբունքային պայմանավորվածություն ունեն «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հարցում, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Դեռևս չէր հաղորդվում, որ թուրքական կողմը թույլատրել է կառուցել մագիստրալը իր ջրերում, սակայն «Գազպրոմն» արդեն հայտարարել է, որ հունիսին կսկսի խողովակաշարի կառուցման աշխատանքները:
«Թուրքական հոսքը» լիակատար մեծ նախագիծ է: Բնական է, որ մենք շահագրգռված ենք, որպեսզի այն կառուցվի լուրջ իրավաբանական հիմքերի վրա: Բոլոր փաստաթղթերը պատրաստ են: Այս իմաստով ամեն ինչ բարեհաջող է: Այս հարցով բոլոր սկզբունքային պայմանավորվածությունները Թուրքիայի ղեկավարության հետ ձեռք են բերվել»,- հավատացրել է Մեդվեդևը: