
Բրազիլիայի հավաքականի և «Ռեալ»-ի նախկին ֆուտբոիստ Ռոբերտո Կառլոսը մարզչական կարիերան կշարունակի Քաթարի «Ալ Արաբի» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում:
Նա «Ալ Արաբիի» հետ կկնքի երեք տարվա պայմանագիր: «Մեծ սպասումներով եմ միանում «Ալ Արաբի»-ին: Ակումբի առջև դրված են լուրջ խնդիրներ: Խաղացողի և մարզչի փորձս կօգտագործեմ լավ թիմ ստեղծելու համար»,- ասել է Կառլոսը: