Հանգի՛ստ թողեք Նեյմարին. Ռոբերտո Կառլոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը խնդրել է դադարեցնել Նեյմարի տեղափոխության հետ կապված խոսակցությունները: Ավելի վաղ Ռոբերտո Կառլոսը նշել էր, որ չի բացառում Նեյմարի տեղափոխությունը «Ռեալ»: Մինչ այդ նա խոստովանել է, որ ուղղակի կատակել էր:

«Նեյմարին հանգի՛ստ թողեք, «Ռեալ»-ում շատ հզոր ֆուտբոլիստներ կան: Իսկ Նեյմարը երջանիկ է այն ակումբում, որտեղ խաղում է», – ասել է Կառլոսը:

Ավելի վաղ նշվում էր, որ արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ջանք չի խնայում, որպեսզի ձեռք բերի Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին:




Լրահոս