Կառավարությունն առայժմ չի հստակեցնում գազի սակագնի փոփոխության հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գազի գնի շուրջ բանակցությունները դեռ ավարտված չեն: Այդ մասին ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հովհաննես Մարգարյանի գրավոր հարցմանը պատասխանել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին ԱԺ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց Հ. Մարգարյանը: Էներգետիկայի նախարարը նաեւ գրավոր տեղեկացրել է, որ առաջիկայում այդ հարցը կհստակեցվի, եւ կառավարությունը կհրապարակի՝ գազի սակագնի փոփոխություն լինելու է՞, թե՞ ոչ: Զուգահեռ՝ կառավարությունը կշարունակի փոխհատուցել առավել խոցելի խավերին մինչեւ 300 խոր. մետր գազի սպառման դեպքում յուրաքանչյուր խորանարդ մետրի 32 դրամը (այսինքն՝ 132 դրամի փոխարեն կվճարեն 100 դրամ):




Լրահոս