Նայեք, մենք չանպատվենք. Գալուստ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Մենք ամենայն պատասխանատվությամբ քննարկում ենք բյուջեն, իսկ մյուսները ամբողջ օրը թերթերում խոսում են, թե գալիս են, հեսա հաղթելու են։ Ի՞նչ ա պատահել, կհաղթեք նոր բյուջե կներկայացնեք, ինչի՞ եք այդպես ծանրաբեռնված քննադատում։ Տենց բան գոյություն չունի,մենք մեզ պարտվածներ չենք համարում”,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Ըստ նրա` ԱԺ ամբիոնը կարծես Ազատության հրապարակի հարթակ է դարձել. “Հնչում են փնթի և թափթփված ելույթներ։ 2 օր է շահարկում են, թե վարչապետը չի ներկայացնում բյուջեն։ Ձեր ի՞նչ գործն ա, գալիս ա, թե չի գալիս, կառավարությունը ինքն ա որոշում, թե ոնց պետք է ներկայացնի։ Գոնե անգրագետ մի եղեք, հիշեք, թե բյուջեի քննարկումները ոնց են անցել”: Գալուստ Սահակյանը զգուշացրեց. “Նայեք, մենք չանպատվենք: Ոմանք ասում են, թե տեսե՛ք ինչ դուխով ենք, վարչապետին անպատվեցի։ Տո բա որ հակադարձենք, ի՞նչ պետք է անեք, պարզապես չենք հակադարձում մի պատառճով, որ ձեր բարձունքները այնքան խրոխտ են, որ առանց հակադարձելու մի հայացքով կոչնչացնենք ձեր նշած արգումենտները”:




Լրահոս