![](https://armlur.am/wp-content/uploads/2015/06/10006999_719686958071961_1768430223_n-600x387.jpg)
Հունիսի 6-ին, ժամը 18.00-ին Ազատության հրապարակից մեկնարկելու է հեծանվաերթ` Սայաթ-Նովա, Տերյան, Մոսկովյան փողոցներ ուղղությամբ, այնուհետև, Մաշտոցի պողոտայով դեպի Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներ ուղղությամբ դեպի Հանրապետության Հրապարակ, որտեղ կավարտվի միջոցառումը:
«Միջոցառումն իրականացվում է ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագների անհիմն բարձրացման, որի չկանխվելը կկանգնեցնի Հայ ժողովրդին էլ ավելի ծանր սոցիալական պայմանների առջև: Երթի ընթացքում կիրառվող անբաժան միջոցներն են հեծանիվները և այլ անվային փոխադրամիջոցներ (ռոլիկ, սքեյթ և այլն)։
Երթի պահանջներն են՝ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, պատասխանատվության ենթարկել ապօրինությունների մեղավորներին, ինչպես նաև բարեփոխել ոլորտ»,- ասված է հաղորդագրության մեջ: