
Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ տարածաշրջանում ծրագրում է իշխանության լիակատար թարմացում ու մտադրված է աշխատանքից ազատել 27 շրջաններիc 24-ի ղեկավարներին: Այս մասին նա հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Այստեղ ընդհանուր առմամբ 27 շրջան կա: Այստեղից 3 քաղաքապետեր վերջերս են նշանակվել, 24-ին միանգամից աշխատանքից ազատում ենք, իսկ ավելի հստակ նոր թիմ ենք հավաքում մրցույթի արդյունքներով: Ես ոչ միայն Օդեսայում, այլ համաուկրաինական մրցույթ եմ հայտարարում»,- նշել է Սաակաշվիլին:
Վրաստանի նախկին նախագահը պատմել է, որ հենց որ զանգ է ստանում ու հասկանում, որ նրան խնդրում են ինչ-որ մի չինովնիկի թողնել իր պաշտոնին «կապերի» շնորհիվ, նա առաջնահերթ է աշխատանքից ազատվում: