«Ոչ թալանին» նախաձեռնության հայտարարությունը.
«Մեզ չեն գոհացնում իշխանական բուրգից վերջին ժամանակներում հնչող հավաստիացումները, թե թանկացումն անխուսափելի է:
Մենք հարկեր ենք վճարում ոչ նրա համար, որպեսզի նրանք դեմագոգիայով զբաղվեն և փորձեն համոզել, որ իրենց վատ աշխատանքն այլընտրանք չունի և կարող է անպատիժ մնալ:
«Ոչ թալանին» նախաձեռնությունը մեկ անգամ ևս հիշեցնում է «ոչ մի լումա ավել» պահանջն ու զգուշացնում է, որ երկրի ղեկավարությունը ստանձնած խումբը զերծ մնա ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճից և ամենասեղմ ժամկետներում երաշխիքներ տրամադրի էլ.էներգիայի սակագնի չթանկանալու մասին, և սկսեն աշխատանքներ սակագնի իջեցման գործընթացի ուղղությամբ, այլապես, մենք նպատակահարմար չենք գտնում նրանց հետագա պաշտոնավարումը»: