«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը` հունիսի 23-ի դեպքերի հետ կապված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել հունիսի 23-ի դեպքերի հետ կապված, որում մասնավորապես ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ անցել է արդեն ուղիղ կես տարի այն օրից, երբ ոստիկանությունը, օգտագործելով ջրցան մեքենա անօրինական կերպով բացեց Բաղրամյան պողոտան և բռնություն կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, հետապնդելով բերման ենթարկեց և պահեց բաժիններում ժամեր շարունակ:Встроенное изображение 1Արդեն տևական ժամանակ է, ինչ մենք դիմել ենք դատախազություն հայտարարությամբ` պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին և ապօրինի հրաման տվողներին, ովքեր իրականացրեցին հունիսի 23-ի լուսաբացին ինքնաբուխ հավաքի մասնակիցների տեղահանումը վայրենի կերպով: Մինչ օրս ոչ մեկ չի պատժվել, ոչ մի ոստիկանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, ոչ ոք չի հեռացվել համակարգից: Սա վկայում է, որ իրավապահ համակարգը չունի բավարար կամք պատժելու օրինազանցներին և բոլոր այն բարձրաստիճան ոստիկաններին ովքեր այդ օրը չարաշահեցին իրենց պաշտոնական դիրքը՝ ապօրինի հրամաններ տալով. այդ տեսարանները անգամ տեսանյութերում են երևում շատ պարզ: Բազմիցս հայտարարել ենք, որ հետևողական ենք լինելու և հիմա էլ հաստատում ենք, որ թույլ չենք տալու ծածկադմփոց անել այս գործը: Մեզ համար մեղավորների պատիժը երաշխիք է, որ հետագայում նույնը չի կրկնվի: Ոստիկանությանն ու դատախազությանը ևս մեկ անգամ կոչ ենք անում պատժել մեղավորներին և ազատվել այդ բեռից, որը միշտ լինելու է ձեզ վրա:

Այս օրերին բազմիցս ահազանգեր ենք ստանում հոսանքի թվի ուռճացման մասին. բոլորիդ հորդորում ենք ուշադիր լինել ձեր հոսանքի հաշվիչների նկատմամբ, թույլ չտալ ավել գումարներ գրել, արտառոց դեպքեր նկատելու դեպքում էլ խորհուրդ ենք տալիս բարձրաձայնել»:




Լրահոս