ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք էլ շատերի մասին շատ բաներ կարող ենք ասել անձնական դաշտում… Բայց դա չէ ճիշտ ճանապարհը»:

Սուքիաս Ավետիսյան armlur.am

Քաղաքական շանտաժների ալիքը գնալով ավելի է հզորանում: Հանրապետական կուսակցությունը, «ափերից դուրս գալով», սկսել է ամեն առիթով սպառնալ քաղաքական դաշտի ներկայացուցիչներին՝ խոստանալով պատռել շատերի դիմակները: Հետաքրքիր է՝ լինելով միայնակ իշխող կուսակցություն՝ ՀՀԿ-ն ինչու է այդքան շահագրգռված, որ բոլոր ուժերն իրենց հետեւորդը դառնան: Եթե ՀՀԿ-ն ապավինում է իր մտքին ու բազկին, ի՞նչ իմաստ ունի նման պահվածք դրսեւորել: Իսկ առավել հետաքրքիրն այն է, Սուքիաս Ավետիսյանի նման պատգամավորներն են սկսել հայտարարության տեքստ տարածել: 




Լրահոս