ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Youtube-ում տեղադրված Սայաթ-Նովայի «Աշխարհումս իմն դուն իս» երգի վրացերեն տարբերակի հիման վրա նկարված Էրիկի տեսահոլովակն արժանացել է բուռն քննադատության: Արձագանքներից պարզ դարձավ, որ շատերը նույնիսկ տեղյակ չէին, որ աշուղ Սայաթ-Նովան երգեր է գրել ոչ միայն հայերեն, այլեւ վրացերեն ու ադրբեջաներեն: Օգտատերերից մեկն Էրիկին ամոթանք է տալիս՝ գրելով. «Սովորական հայկական երգերին եք ասում թուրքական, թուրքականը եւ թուրքը նայա, ով հայկական հին երգերը աղավաղում է թուրքերեն, առավել եւս երգում այն վրացերեն լեզվով: Ամոթ քեզ, Էրիկ»: Մեկ այլ օգտատեր էլ հայտնել է հետեւյալ կարծիքը. «Սայաթ-Նովան, նույն ինքը՝ աշուղ Հարություն Սայադյանը, ստեղծագործել է ոչ միայն հայերեն, այլ նաեւ վրացերեն, ասեմ ավելին` թուրքերեն էլ ա գրել: Էնպես որ վերահսկեք ձեր 2 քառ. սմ հարթուղեղն ու գոնե նեղություն քաշեք, ինքնակրթությամբ զբաղվեք, հասարակությանը մեծ լավություն արած կլինեք»:




Լրահոս