
Ինտերպոլը այսպես կոչված «կարմիր զգուշացումներ» է տվել 6 անձանց, որոնք այս կամ այն կերպ կապված են ՖԻՖԱ-ի հետ: ԱՄՆ իշխանությունները նրանց կասկածում են կոռուպցիայի ու փողերի յուրացման մեջ` կապված Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ասոցիացիաի գործունեության հետ:
«Կարմիր նախազգուշացումը» հավասարազոր չէ ձերբակալության օրդերին ու նշանակում է Ինտերպոլի կողմից տեղեկացում, որ այս կամ այն անձանց հանդեպ հետաքննություն է տարվում:
Այնուհետև այդ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն որոշում է արժե արդյոք ձերբակալել ու հետաքննություն նախաձեռնած երկրի իշխանություններին հանձնել այդ անձին, թե ոչ: