ՀԺ. Բժշկականի ռեկտորի պաշտոնակատարը պաշտոնանկ է արվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայկական Ժամանակ” -ը գրում է.
“Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանն օրերս պաշտոնանկ արվեց: Պաշտոնանկության պատճառը ՀՀ-ում Հնդկաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ տեղի ունեցած միջադեպն է: “Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով, Սամվել Ավետիսյանը և ժամանակավոր հավատարմատար Պանկաջ Սաքսենան հանդիպում են ունեցել, որի ընթացքում հավատարմատարը ինչ-որ դիտարկումներ է արել ՀՀ-ում հնդիկ ուսանողների կենցաղային պայմանների վերաբերյալ: Ավետիսյանին դուր չի եկել դա և, շրջվելով դեպի իր օգնականը, ասել է՝ էս էշին տես, եկել ինձ բան է սովորեցնում: Հավատարմատարի թարգմանիչը լսել է դա և թարգմանել, որից հետո Պանկաջ Սաբսենան հեռացել է: Նա Հնդկաստանի ԱԳՆ-ին ներկայացրել է կատարվածը: ԱԳՆ-ն էլ նոտա է հղել Հայաստան և սպառնացել ետ կանչել հնդիկ ուսանողներին: Ավետիսյանը երեկ “ՀԺ” թղթակցի հետ զրույցում, նախ, հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունները, ապա հավելել է, որ կա այդ պաշտոնական հանդիպման արձանագրությունը. “Կարող եք մեր համալսարանի ղեկավարությանը դիմել, մենք կտրամադրենք արձանագրությունը, կնայեք: Դա պաշտոնական խոսակցություն է եղել, չի կարող կոպիտ բան լինել”:




Լրահոս