Ժողովուրդ. Ինչո՞ւ Տիգրան Սարգսյանը փոխեց կուսակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ի պատասխան “Ժողովուրդ” օրաթերթի թղթակցի հարցին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն երեկ հայտարարել է, թե ինքն ԱԺՄ կուսակցությունից դուրս է եկել 1994-ին։ Թերթը հիշեցնում է, որ ԱԺՄ-ն Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին արմատական ընդդիմություն էր, իսկ 1994-1996-ը համարվում է ԱԺՄ-ի քաղաքական վերելքը: Փաստորեն, ընդդիմության վերելքի ժամանակ էլ Տիգրան Սարգսյանը լքել է այդ կուսակցությունը: Ըստ թերթի՝ նրա պաշտոնական կենսագրությունից էլ պարզ է դառնում, թե հանուն ինչի է ներկայիս վարչապետը ճամբարափոխ եղել. 1994թ. նա եղել է Աժ պատգամավոր, հասարակ դասախոս: Իսկ արդեն 1995թ. միանգամից վերև է բարձրացել իշխանական աստիճաններով՝ մինչև 1998–ը զբաղեցնելով Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահի պաշտոնը:




Լրահոս