Կոտրել են Հրանտ Մաթեվոսյանի արձանի ոտքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Մալիբու” այգու մոտ տեղադրված Հրանտ Մաթեւոսյանի արձանի ոտքը 2 օտարերկրացի կոտրել են: Այս մասին Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել մի քաղաքացուց: Այս մասին armlur .am-ին հայտնեցին Ոստիկանությունից:
Նույն օրը, ժամը 00.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Մաշտոցի պողոտայից բաժին են հրավիրել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 28-ամյա Ֆարշիդ Ա.-ին եւ 26-ամյա Ֆարշադ Ա.-ին: Պարզվել է, որ  նոյեմբերի 14-ին, ժամը 23.30-ին, ,Մալիբուիե այգում Ֆարշիդ Ա.-ն նկարվելու համար նստել է Հրանտ Մաթեւոսյանի արձանի ոտքին եւ անզգուշորեն կոտրել: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Հանգամանքները եւ վնասի չափը պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս