«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Գորիս քաղաքում տեղի ունեցած ծեծի գործով սայլը տեղից չի շարժվում: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների` ՀՀ քննչական կոմիտեն այս օրերին սպասում է գործով տուժող, Մոսկվայում վիրահատության ենթարկված Հարություն Զաքարյանին, որի Հայաստան վերադառնալուց, ցուցմունք տալուց հետո արդեն մեղադրյալների շրջանակը պարզ կլինի:
Ըստ էության, եթե Հարութ Զաքարյանն իր ցուցմունքում գրի Սուրիկ Խաչատրյանի որդու անունը, ապա մարզպետի որդին եւս պատասխանատվության կենթարկվի, իսկ եթե ոչ, թերեւս այս անգամ էլ «ջրից չոր դուրս կգա»: Կանի՞ դա տուժողը, թե ոչ, դեռ վաղ է ասել: Բանն այն է, որ, մինչ այս, հարցաքննվածների մեծ մասը մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասին որեւէ հիշատակում չի արել գրավոր ցուցմունքներում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: