Հակակարկտային կայաններից մի շարք կրակոցներ են արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՏԿԱԻՆ ՄԵՎԱՆԾ-ը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին, ժամը 11.29-ից մինչև 12.07-ը, 18.30-18.45-ը, 22.33-22.38-ը և հունիսի 4-ին, ժամը 02.05-ից մինչև 03.08-ը ՀՀ ՏԿ և ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 27 կայանից Շիրակի մարզի Ազատան, Ախուրիկ, Բասեն, Փանիկ, Մայիսյան, Բայանդուր, Երազգավորսք, Ղարիբջանյան, Շիրակավան, Գետք  և Հայկավան գյուղերում իրականացվել է 3571 կրակոց,  ժամը 10.28-ից մինչև 10.57-ը, 15.10-20.34-ը և հունիսի 4-ին, ժամը 00.03-ից մինչև 02.20-ը  Արագածոտնի մարզի Ագարակ, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ձորափ, Արագածավան, Թալին, Արտենի, Լուսակն, Աշնակ, Նոր Սասնաշեն, Կոշ, Ուջան, Արագածոտն, Աղձք, Կարբի, Օհանավան և Ներքին Սասնաշեն գյուղերում 89 կայանից `41458 կրակոց, 10.58-11.07-ը, 11.10-13.00-ը , 17.54-19.00-ը և 20.47-ից մինչև 21.15-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում և Գարգառ, Գյուլագարակ, Կուրթան, Վարդաբլուր, Ծատր, Արևածագ, Մղրատ, Կարմիր Աղեկ, Կողես, Յաղդան, Ագարակ, Ամրակից, Լեջան, Մեդովկա, Միխայլովկա, Օձուն, Մեծ Պառնի, Այգեհատ և Հագվի գյուղերում 69 կայանից` 13841 կրակոց, 10.07-ից մինչև 10.40-ը, 14.53-20.55-ը և հունիսի 4-ին, ժամը 00.09-01.55-ը Արմավիր մարզի Վանանդ, Գետաշեն, Շենավան, Բերքաշատ, Նոր Կեսարիա, Նոր Արտագես, Այգեշատ, Արմավիր, Մրգաշատ, Բամբակաշատ, Արևադաշտ, Ակնալիճ, Ջրառատ, Երասխահուն, Վարդանաշեն, Ջանֆիդա, Մարգարա, Նալբանդյան, Արաքս, Տալվորիկ, Շենիկ, Կողբավան, Արտամետ, Քարակերտ, Դարալիկ, Արգինա, Բագարան և Լեռնագոգ գյուղերում 161 կայանից  իրականացվել է 107256 կրակոց,  13.00-ից մինչև 13.14-ը Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում 3 կայանից`  300 կրակոց,  18.00-ից մինչև 18.14-ը Վայոց ձորի մարզի Գնիշիկ, Գետափ, Աղավնաձոր և Ռինդ գյուղերում 6 կայանից` 644 կրակոց, 16.33-ից մինչև 21.10-ը Արարատի մարզի Վեդի քաղաքում և Երասխ, Արմաշ, Սուրենավան, Արարատ, Նոյակերտ, Ավշար, Եղեգնավան և Լուսառատ գյուղերում 35 կայանից`   19506 կրակոց, 16.15-ից մինչև 21.45-ը Կոտայքի մարզի Ակունք, Մրգաշեն, Եղվարդ, Նոր Երզնկա, Նոր Արտամեդ, Նոր Գեղի և Արգել գյուղերում 16 կայանից`  4091 կրակոց:




Լրահոս