
Դորտունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը հայտարարել է, որ չի ափսոսում գերմանական ակումբի հետ իր պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար:
Նրա նոր պայմանագիրը մինչև 2019 թվականը ժամկետ ունի: «Ոչ մի բանի համար չեմ ափսոսում: Ինչու՞ պետք է ափսոսեմ «Բորուսիա»-ի հետ պայմանագրիս ժամկետը երկարաձգելու որոշման համար: Վաղուց եմ մտածել այդ մասին: Կարծիքս չի փոխվել»,- նշել է Ռոյսը: