Անի Զախարյանը նաիրիտցիներին առաջարկում է պահանջել կառավարության հրաժարականը. նրանք վրդովված են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին կառավարության դիմաց են հավաքվել «Նաիրիտի» աշխատակիցները: Նրանց հետ է նաև Անի Զախարյանը, ով բարձրախոսով նրանց առաջարկ արեց պահանջել կառավարության հրաժարականը, քանի որ վերջինս տևական ժամանակ է` ոչ մի կերպ չի արձագանքում նրանց բողոքին:

Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը` նաիրիտցիները բավական վրդովված են: Վերջիններս բավական դժգոհ են Անի Զախարյանից, որ իրենց հավաքի ժամանակ նման հայտարարություն է անում: Նրանք նշում են, որ իրենց ակցիանեորի ժամանակ, բացի Նաիրիտի համակարգող խմբի անդամներից, ոչ ոք չի կարող բարձրախոսով այլ պահանջներ ներկայացնել:

Նաիրտցիները այսօր պահանջելու են Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպում, քանի որ վերջինս խոստացել էր մինչև մայիսի վերջ հանդիպել նրանց հետ:

Մանրամասները` առաջիկայում:




Լրահոս