Էդմոնդ Խուդյանը նամակ է գրել ՀՀ ոստիկանապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Ոստիկանպետ Վլադիմիր Գասպարյանին
Էդմոնդ Խուդյանից, ԱՄՆ
Հարգելի Պր. Գասպարյան,
Այսօր առավոտյան ինձ հայտնի դարձավ Վլադիսլավ և Էդուարդ Մանգասարյանների, Աշխարբեկ Քալանթարի ու Արտաշես Խ. միջադեպի մասին: Ցավում եմ դեպքի համար և ուրախ եմ որ այն ողբերգությամբ չի ավարտվել:
Հարկ եմ համարում ձեզ հայտնելու որ Վլադիսլավ Մանգասարյանը մասնակից է կազմակերպված հանցավոր մի խմբի, ում հաջողվել է իմ հիմնադրած Արին Կապիտալ և Ներդրումային ՍՊԸ ընկերությունից $8,500,000 թալանել: Այդ խմբի մասնակիցները մի քանիսն են, դրանցից մեկը նաև իր որդին է, Էդուարդ Մանգասարյանը: Տվյալ խումբը հանցավոր համաձայնության գալով թալանել են իմ ընկերությունը` “ՎՄԳ գրուպ” ՓԲԸ-ի միջոցով միլիոնավոր դոլարների կեղծ փոխառություններով ծանրաբեռնել իմ ընկերությունը, ապա կեղծ սնանկության տանելով զավթել ընկերության տարածքները: Աշխարբեկ Քալանթարը հանդիսանում է “ՎՄԳ գրուպ” ընկերության 40% բաժնեմասի սեփականատերը:
Դեռևս անցյալ տարվա Մարտին պաշտոնական նամակներով դիմումներ եմ ներկայացրել ՀՀ Նախագահին, Գլխավոր դատախազին և Ոստիկանապետին այն մասին որ իմ ընկերությունը թալանվում է, սակայն առ այսօր համապատասխան միջոցներ չեռք չի առնվել: Վլադիսլավ Մանգասարյանի և նրա եղբայր Ռուբեն Մանգասարյանի կողմից Լուսինե Գյուլխասյանի հանդեպ իրականացված խարդախության փաստով հարուցվել է մեկ այլ քրեական գործ: ԱՄՆ-ից ժամանել եմ Հայաստան և այդ գործով ցուցմունք եմ տվել, սակայն այդ գործը կենտրոնի ոստիկանության քննիչ Կամո Ներսիսյանի մոտ քնել է: Իսկ եթե ոստիկանությունը իր աշխատանքը կատարեր ինչպես հարկն է, ապա Մանգասարյանները արդեն պատասխանատվության ենթարկված կլինեին և այս դեպքը տեղի չէր ունենա, որը կարծում եմ դեռևս շարունակվելու է քանի որ Վ. Մանգասարյանը շատերին է խաբել: Նրանց վեճի մանրամասնության ես տեղյակ չեմ, բայց կարծում եմ այն թալանած գումարները բաժանելու անհամաձայնության պատճառն է: 
Ցավում եմ որ ոստիկանության բարփոխումներն այնքան են նկատելի չեն, գոնե իմ գործով: Հովանավորչության ու անպատժելիության պայմաններում ուղղակի իր պաշտպանության տակ են մանգասարյանները, քանի որ նրանց կապերը “վերևներն” են տանում:
Կից ուղարկում եմ իմ անցյալ տարվա դիմումի պատճենը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որը նաև ուղղված է եղել ՀՀ Նախագահին և Գլխ. Դատախազին:
Հարգանքներով
Էդմոնդ Խուդյան
Նոյեմբեր 14, 2012




Լրահոս