Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող նաիրիտցիները այս պահին փակել են Տիգրան Մեծ – Նալբանդյան փողոցների խաչմերուկը և անդադար գոռում են «պարտքի մարում»:
Փողոցում խցանում է առաջացել: Ոստիկանության աշխատակիցները փորձում են նրանց փողոցից դուրս բերել, սակայն ապարդյուն. գործարանի աշխատակիցները վճռական են տրամադրված և ասում են, որ փողոցը չեն բացելու:
Մեքենանաները, տեսնելով, որ փակ է փողոցը, շրջվում և ետ են գնում: