Վարդենիսում կամրջի փլուզման հետեվանքով կան վիրավորներ ( ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 15-ին, ժամը 14.27-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում կամուրջ է փլուզվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տուժածներից մեկին՝ Ա. Անտոնյանին, տեղափոխել են Վարդենիսի ԲԿ: Փլուզման հետեվանքով 3 մարդ մնացել է երկաթբետոնե կոնստրուկցիաների տակ: Ժամը 15.20-ի դրությամբ փրկարարները փլատակից դուրս են բերել Վարդենիս քաղաքի բնակիչ՝ Վ.Սարգսյանի  եւ  Սեվան քաղաքի բնակիչ՝  Ն. Մարտիրոսյանի դիերը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս