Քիչ առաջ Armlur.am-ը «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղեկացավ, որ այսօր Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 5/9 տան վերելակի դռների արանքում մնացած 5-ամյա երեխան մահացել է: ԲԿ-ից մեզ ասացին, որ բժիշկներն արել են հնարավորը` երեխայի կյանքը փրկելու համար, սակայն չի հաջողվել: Նրան ԲԿ են տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում:
Նշենք, որ երեխայի հետ վերելակում եղել են նաև նրա դայակն ու 7-ամյա եղբայրը:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երևանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները 2010 թ. ծնված Լ. Բ.-ին դուրս են բերել վերելակից. վերելակում են գտնվել նաև 2008 թ. ծնված Մ. Բ.-ը և դայակը՝ Ն. Զ.-ը: Լ. Բ.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: