Վերելակի հորանում հրդեհ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 19-ին, ժամը 18:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 92 շենքից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ շենքի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել, տարածվել շենքի տանիք և 9-րդ հարկի բնակարաններից մեկը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։55-ին, մարվել՝ 21։38-ին։ Այրվել են տանիքի կառուցատարրերից մոտ 150 քմ հատված, շենքի 1-ին մուտքում՝ վերելակի հորանի մալուխները, բնակարաններից մեկի նախասրահը՝ 20 քմ, ջերմահարվել է մյուս բնակարանի սանհանգույցը, 2-րդ մուտքի բնակարաններից մեկում ջերմահարվել է նախասրահը՝ 20 քմ։




Լրահոս