«Հայկական վերածնունդ» շարժումը Արթուր Բաղդասարյանին մեղադրում է իրենց բարի համբավը ապականելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի մեկին «Օրինաց երկիր» կուսակցության շենքում   տեղի ունեցավ հանդիպում մի շարք կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ: Հանդիպումը գլխավորում էր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, որն ըստ նրա խոսքի՝ նախաձեռնել է «Հայկական վերածնունդ» միավորում՝ ուղղված պայքարելու Հայաստանի առջև ծանրացած հասարակական-քաղաքական խնդիրների դեմ:

Առաջին հայացքից դրական գնահատականի արժանացող նախաձեռնությունը մի շարք հարցեր է առաջ քաշում՝ կապված նախաձեռնության անվան և նախաձեռնողների իրական դրդապատճառների հետ:

«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» անունը պատահական չէ ընտրված, քանի որ «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» անվան տակ է գործում սփյուռքահայությանը միավորող շարժումը, որի նպատակն է Հայաստանում ունենալ յուրային  կառավարություն և օրենքի գերակայության հաստատում Հայաստանում:  «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» շարժումը թիկունք է կանգնում Հայաստանի առողջ քաղաքացիական շարժումներին ու բարեշրջման միտող այլ խմբավորումներին:  Եվ ահա՝ Արթուր Բաղդասարյանի այս նախաձեռնությամբ փորձ է արվում ապականել սփյուռքում գործող շարժման անունը: Բոլորին է հայտնի Արթուր Բաղդասարյանի ապօրինի իշխանությունների մաս կազմելն ու Սերժ Սարգսյանի քամահրանքով գործողություն ծավալելը:  Այս իշխանությունները պայքար են սկսել «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» շարժման դեմ: Բազում գրառումներ են եղել մամուլում թե ինչպես այս տարվա մայիսի 21-ին թույլ չտրվեց Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» շարժման Փարիզի մասնաճյուղի համակարգող, հայտնի քաղաքական գործիչ Շանթ Ոսկերիչյանին:

Այս նախագիծը դատապարտված է անհաջողության, քանի որ այն առաջ է տարվում հայ ազգի ապագայով դույզն-ինչ չանհանգստացող անձանց կողմից: Ձախողումն անկասելի է, քանի որ այն ուղղված է խաթարել «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» շարժման  բարի համբավը: Փորձ է արվում կապել «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» շարժման անունն՝ իշխանությունն ապօրինի զավթած մարդկանց հետ, որով և կասեցնել օր օրի ավելի ու ավելի սփյուռքում և հայաստանաբնակ հայության կողմից ժողովրդականություն վայելող շարծման ընթացքը:

Հայ ժողովուրդը պետք է հստակ տարրանջատի այս 2 «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»-ներն և դատապարտի հերթական ապազգային իշխանությունների լարած թակարդը:




Լրահոս