Աջափնյակում դանակի 20 հարվածով սպանված տղամարդը մեկուսացած էր հարևաններից. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ կեսգիշերին Երևանի 16-րդ թաղամասի 39 շենքի մոտ հայտնաբերվել է 20 տեղից դանակահարված և պարանոցը կտրած 43-ամյա Ազատ Առաքելյանի դին:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձը` Վանաձոր քաղաքի բնակիչ 24-ամյա Վաղինակ Դերձյանը, ձերբակալվել է:

Նշենք, որ Ազատ Առաքելյանը Արարատի մարզի Նորամարգ գյուղում էր բնակվում: Ինչպես Armlur.am-ին հայտնեց համայնքի ղեկավար Սարգիս Գալստյանը, Ազատը` ընտանիքի հետ մոտ 3 ամիս առաջ էր իրենց գյուղ տեղափոխվել. «Այստեղ տուն գնեց, կնոջ ու երեխաների հետ տեղափոխվեցին: Չգիտեմ անգամ որտեղ էր աշխատում, ինչով էր զբաղվում: Կարծես, նույնիսկ հարևանների հետ էլ չէր շփվում: Հիմնականում քաղաքում էին լինում»:

Գյուղապետի փոխանցմամբ, Առաքելյանների ընտանիքը մեկուսացած էր բոլորից. նրանց հարևանները ևս որևէ տեղեկություն չունեն այս ընտանիքի նիստ ու կացից:

Նշենք, որ դեպքի կապակցությամբ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս