Գինին օգտակար է ճիշտ չափաբաժիններով. գինու յուրահատկությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գինու բուժիչ հատկությունների մասին հայտնի է շատ վաղուց: Գինին դրական կենսաէներգետիկ և ամրապնդող ներգործութուն ունի մարդկային օրգանիզմի վրա, նպաստում է կենսական ուժերի վերականգնմանը, հատկապես ծերերի մոտ:

Գինին նաև օրգանիզմը հագեցնում է օգտակար միկրոէլեմենտներով, վիտամիններով և ամինաթթուներով, խոչընդոտում է աթերոսկլերոզի առաջացմանն ու զարգացմանը: Հետազոտությունները ցույց են տվել, որ գինին ոչնչացնում է տուբերկուլյոզի, խոլերայի, մալարիայի և այլնի մանրէները: Այդ է պատճառը, որ համաճարակների ժամանակ բուժակները խորհուրդ են տվել ջրի փոխարեն գինի խմել, մանավանդ, որ սեղանի դառը գինին հիանալիորեն հագեցնում է ծարավը:

Սպիտակ կիսաքաղցր գինիները դրականորեն են ազդում արյունատար անոթների էլաստիկության վրա, նվազեցնում են տրոմբների առաջացման վտանգը, սեղանի կարմիր գինիները օգնում են անեմիայի ժամանակ, ինչպես նաև մարդու օրգանիզմից դուրս են բերում ավելորդ աղերը՝ կանխելով դրանց նստվածքը անոթների պատերին:

Այս ամենով հանդերձ, գինու օգտագործումը մեծ քանակով կարող է լուրջ վտանգներ հասցնել: Մարդու օրգանիզմի վրա առանձնապես վնասակար և բացասական ազդեցություն է ունենում, երբ գինին խառնում են այլ ըմպելիքների հետ, ինչպիսիք են գարեջուրը, օղին և այլն: Որպեսզի գինին օգուտ բերի, հարկավոր է գիտենալ, թե ինչ չափաբաժնով այն խմել: Քանակը բոլորի համար միանշանակ չէ: Այն կախված է յուրաքանչյուր մարդու առանձնահատկություններից՝ սեռից, տարիքից, հասակից, քաշից և այլն: Ժամանակակից գիտնականները գտնում են, որ, 1 օրվա համար, ուտելու ընթացքում գինու օգտագործման չափաբաժինը՝ հասուն, առողջ տղամարդու համար կազմում է 300-350 մլ, իսկ կնոջ համար՝ մինչև 150 մլ:




Լրահոս