ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱԺԱՆԱԲԱՐ
Ադրբեջանում դաժանաբար սպանվել են Qafqazinfo լրատվական կայքի աշխատակցուհին եւ նրա մայրը: Դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի Խազարի մարզում: Քաղաքացի Մանսիմ Մանսիմովը կացնահարել է նախ կնոջը՝ Զեմֆիրա Մանսիմովային, ապա դստերը՝ Սեւինջին: Դաժան սպանությունից հետո ամուսինն ինքնասպան է եղել: Ենթադրվում է, որ սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա:

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ
Սանկտ-Պետերբուրգում 65 տարեկանում կյանքից հեռացել է դերասան եւ հեռուստահաղորդավար Իլյա Օլեյնիկովը (իսկական ազգանունը՝ Կլյավեր): Օլեյնիկովը հայտնի է դարձել «թՏՐՏՊՏՍ» հումորային ծրագրից, որտեղ աշխատում էր Յուրիյ Ստոյանովի հետ 1993-ից:  Բացի դրանից, դերասանը նկարահանվել է քսանից ավելի կինոնկարներում, որոնց թվում է Վլադիմիր Բորտկոյի «Վարպետն ու Մարգարիտան»:

«ՋՈՒԼԻԵՏԻ ՏՈՒՆ»
«Իտալիայի Վերոնա քաղաքում գտնվող «Ջուլիետի տան» պատերի վրա սիրային գրություններ թողած զբոսաշրջիկները կտուգանվեն 500 եվրոյով»,-գրում է Daily Mail-ը:  Արգելվում է նաեւ «Ջուլիետի տան» մոտ որեւէ բան խմել կամ ուտել: Սիրահարների գրությունների համար իշխանությունները հատուկ տեղ կհատկացնեն: Վերոնայում «Ջուլիետի տունը» դարեր շարունակ պատկանել է Կապելլո ընտանիքին: 20-րդ դարում տունը վերածվել է թանգարանի՝ նվիրված «Ռոմեո եւ Ջուլիետ»-ի հերոսներին:

ՋՐԻ ՏԱԿ
Վենետիկի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել: Քաղաքի 70 տոկոսն ընկղմվել է ջրի տակ: Ծովի մակարդակը նորմայից մեկուկես մետրով բարձրացել է: Փակ են բոլոր պետական հաստատությունները, դպրոցները: Զբոսաշրջիկներին կոչ են անում լքել քաղաքը, սակայն նրանք, լողազգեստներ հագած, լողում են հենց Սուրբ Մարկոսի տաճարի դիմաց՝ Վենետիկի Սան Մարկո հրապարակում:

 Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս