Չինաստանում նավաբեկության զոհերի թիվը մոտենում է 100-ի, հարյուրավորները դեռևս անհետ կորած են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արևելքի աստղ» չինական կրուիզային ջերմանավի խորտակման արդյունքում զոհերի թիվը շարունակում է աճել, տեղի ժամանակով ժամը 10:20-ի դրությամբ հաջողվել է հայտնաբերել 97 զոհվածի դի, հայտնել է ՉԺՀ տրանսպորտի նախարարությունը:

Շրջված ջերմանավը հաջողվել է հզոր վերամբարձի օգնությամբ ողնափայտի վրա կանգնեցնել, սակայն  ջրից հաջողվել է դուրս բերել միայն 4 տախտակամածային նավի վերին տախտակամածը: Մարդկանց որոնողական աշխատանքները շարունակելու համար անհրաժեշտ է դուրս մղել ջուրը:

«Արևելքի աստղը» շրջվել ու խորտակվել էր ուրբաթ երեկոյան: Վթարի պահին ջերմանավում 405 ուղևոր է եղել, անձնակազմի 46 անդամներ ու զբոսաշրջային ընկերության 5 աշխատակիցներ:

Հաջողվել է փրկել 14 մարդու, հայտնաբերվել է 97 զոհվածի դի, մնացածն անհետ կորած են համարվում:




Լրահոս