“Հրապարակը” գրում է, թե ՀՀ զինված ուժերում տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու գործի շրջանակում հարցաքննվել է ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը:
Թեեւ Փայտյանը մատակարարման, սպառազինության գծով տեղակալն էր եւ անմիջական պատասխանատվություն էր կրում նշված հանցագործության համար, սակայն հարցաքննվել է որպես վկա: Ակնհայտ է, որ իշխանությունը խնայում է նրան եւ բավարար է համարել պաշտոնանկության պատիժը:
Օրեր առաջ մեր թերթին տված հարցազրույցում բանակի խնդիրներով ,սրտացավ ու մտահոգե Սեյրան Օհանյանը եւս որպես լուրջ պատիժ համարեց նրան պաշտոնից զրկելը: