ՀԺ. Վարդենիսում շինարարները չեն պահպանել անվտանգության կանոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թերթը մանրամասներ է ներկայացնում երեկ ժամը 14.20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի երկաթգծի կայարանի մոտ գտնվող 40 մետր երկարությամբ և 4 մետր բարձրությամբ կամուրջի փլուզման հետևանքով։ “ԱԻՆ-ի փոխանցմամբ, մահացածներից երկուսը՝ Վարուժան Սարգսյանը և Գագիկ Ավետիսյանը, Վարդենիսի բնակիչներ են, Ներսիկ Մարտիրոսյանը Սևանի բնակիչ է։ Տուժողներն են Վարդենիսի բնակիչներ Ռոբերտ Համբարձումյանը և Արգամ Անտոնյանը, որոնք շտապ օգնության մեքենայով Վարդենիսի բժշկական կենտրոնից հետո տեղափոխվել են երևանյան հիվանդանոցներից մեկը։
 
Վարդենիսի հրշեջ-փրկարար ջոկատի հրամանատար Մացիկ Փոսյանը երեկ երեկոյան մեր թղթակցի հետ հեոախոսազրույցում ասել Է, որ մահացած և տուժած անձինք երկաթգծի աշխատակիցներ էին։ “Ես հաստատ չգիտեմ, բայց իրանց որ փլատակների տակից հանում էինք, երկաթուղայինների շորերով էին, այսինքն՝ քաղաքացիական հագուստով չէին, այլ հենց երկաթուղայինների”։ Նա փոխանցել է նաև, որ կամրջի վրայով պետք է երկաթգիծ անցկացվեր, և դրա հետ կապված՝ շինարարական աշխատանքներ էին իրականացվում։ “Գետի վրայով անցնող կամուրջ էր, դրանով մեքենաներ չէին կարող անցնել, մարդիկ էին անցնում”,-ասել է Փոսյանը։ Վարդենիսի հրշեջփրկարար ջոկատի հրամանատարը փոխանցել է, որ որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են, տեղում աշխատանք են սկսել ոստիկանները, որոնք զննություն են իրականացնում։ Նա նաև հայտնել է, որ կամրջի վրա շինարարական աշխատանքների նպատակով այնտեղ ծանր տեխնիկա էր տեղադրվել և, ամենայն հավանականությամբ, կամուրջն այդ տեխնիկայի ծանրությանը չի դիմացել և փլուզվել է։ Իսկ ահա Վարդենիսից մեր թղթակցին հայտնել են, որ քաղաքում պտտվող խոսակցություններին համաձայն՝ հենց շինարարները չեն պահպանել անվտանգության կանոնները և չեն հաշվարկել, թե ինչքան տեխնիկա կարելի է տեղադրել կամրջի վրա, որպեսզի փլուզման վտանգ չառաջանա։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին՝ Երևանի Խանջյան փողոցի վրայի կիսակաոույց շենքում տեղի ունեցած փլուզման ժամանակ, երբ 9 մարդ մարմնական վնասվածքներ ստացավ, կրկին ակնարկներ էին արվում շինարարների թույլ տված սխալի մասին”,-գրում է թերթը։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս