Հայտնի է ԱԺ-ում էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ լսումների օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում ՀԷՑ-ի՝ հոսանքի թանկացման հայտի վերաբերյալ խորհրդարանական լսումները տեղի կունենան հունիսի 12-ին, ժամը 12:00-ին:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Վարդան Այվազյանը. «Բոլոր հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, շահագրգիռ կողմերին հրավիրում ենք մասնակցել Ազգային ժողովում հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական լսումներին»:

Վերջինս նշեց՝ էլեկտրաէներգիայի թանկացման հայտի վերաբերյալ լսումները կլինեն բաց, որին կկարողանան մասնակցել բոլոր շահագրգիռ կողմերը:




Լրահոս