Կրոմյե-Գուստաֆսոն տիտղոսային մենամարտը պաշտոնապես հաստատվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դան Ուայթը  FOX Sports 1 հեռուստաալիքի  UFC Tonight երեկոյան շոուի ժամանակ մի քանի հետաքրքրաշարժ նորություններ է հայտնել:

Նախ՝ կազմակերպությունը կողմնորոշվել է, թե որտեղ ու երբ պետք է անցկացնի UFC 191: Մրցաշարը կանցկացվի Լաս Վեգասի MGM Grand Garden Arena-ում սեպտեմբերի 5-ին:

Երկրորդ՝ միջին քաշային կարգի Լյուկ Ռոկհոլդը պաշտոնապես հայտարարվել է №1 տիտղոսի  թեկնածուն: Ցավոք, դեռևս պարզ չէ, թե երբ Լյուկը կփորձի խլել չեմպիոնական գոտին Քրիս Վայդմանից:

Եվ երրորդ՝ UFC-ի ղեկավարը հայտարարել է մենամարտը, որում Դանիել Կորմյեն առաջին անգամ կպաշտպանի իր տիտղոսը: Նրա մրցակիցը կլինի UFC-ի աստղ Ալեքսանդր Գուստաֆսոնը:




Լրահոս