Beeline-ը երկարացնում է «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում անցկացվող ակցիայի ժամկետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

5 հունիսի, 2015 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում անցկացվող ակցիայի ժամկետի երկարացման մասին: Մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ծառայության շրջանակում տրամադրվող գումարի չափը կավելանա և կկազմի 300-ից մինչև 9000 դրամ: Ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին:

«Աշխատելով «Պարզ, հարմար, հաճախորդի համար» կարգախոսով` Beeline-ը ոչ միայն բաժանորդներին տրամադրում է պարզ և հարմար ծառայություններ, այլ նաև հոգ է տանում դրանց հասանելիության մասին նույնիսկ նվազագույն հաշվեկշռի դեպքում: Հավատարիմ մնալով այս հաճախորդամետ մոտեցմանը` մենք երկարացնում ենք «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում անցկացվող ակցիայի ժամկետը, որպեսզի մեր հաճախորդները շարունակեն մնալ կապի մեջ և օգտվեն Beeline-ի ծառայություններից», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում տրամադրվող գումարի չափը կախված է վերջին երեք ամիսների ընթացքում բաժանորդի կողմից ծառայությունների համար ծախսված գումարից: «Վստահության րոպեներ» կարելի է ստանալ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ ռոումինգում` հավաքելով *141# հրահանգը: Փոխանցված գումարի գործողության ժամկետը 3 օր է ՀՀ տարածքում, իսկ ռոումինգում գտնվելիս այն բաժանորդին կտրամադրվի 7 օր ժամանակահատվածով: Նշված ժամանակահատվածի ավարտից հետո «Վստահության րոպեներ»-ի գումարն ավտոմատ կերպով կգանձվի բաժանորդի հաշվեկշռից, նույնիսկ եթե հաշվի վրա միջոցներ դեռ չկան: Ծառայությունը տրամադրվում է այն անձանց, ովքեր ավելի քան 3 ամիս հանդիսանում են Beeline-ի բաժանորդ։

Նշենք, որ նվազագույն հաշվեկշռի դեպքում Beeline բաժանորդները կարող են օգտվել նաև «Զանգի՛ր ինձ» և «Լիցքավորի՛ր իմ հաշիվը» ծառայություններից:

Հիշեցնենք, որ «Վստահության րոպեներ» ծառայությունից կարելի է օգտվել այն դեպքում, երբ հաշվեկշիռը մոտ է զրոյի, իսկ այդ պահին հաշիվը վերալիցքավորելու հնարավորություն չկա: Բաժանորդի հարցումով Beeline-ը ժամանակավորապես կլիցքավորի հաշվեկշիռը, և բաժանորդը կարող է շարունակել հաղորդակցվել:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.beeline.am կայք։




Լրահոս