Armenian text to speach

Ժառանգությունը կմիանա ՀԱԿ-ի ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու առաջարկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Ազգային ժողովի “Հայ ազգային կոնգրես” խմբակցության ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու առաջարկին, կմիանա նաև “Ժառանգություն” խմբակցությունը։ Այս մասին այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին ասաց խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը: “Ժառանգությունը նույնպես միանում է ՀԱԿ-ի նախաձեռնությանը, ուղղակի այդ պահին մենք չստորագրեցինք, բայց ասացինք, որ պատրաստ ենք և միանում ենք այդ նախաձեռնությանը: Այսօր առավոտ բերեցին և կմիանանք”,- ասաց նա: Միաժամանակ պատգամավորը վստահ է, որ նախաձեռնությունը արդյունքի չի հասնի, քանի որ քվորում չի ապահովվի: 
Անդրադառնալով Ստյոպա Սաֆարյանի առաջադրմանը թիվ 1 ընտրատարածքում՝ Հակոբյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն էլ գիտի, որ Սաֆարյանը ինչպես է կռիվ տալիս պետության համար, և իմանալով դա, չպետք է թեկնածություն դներ նրա դեմ: Հակոբյանը հերքեց, թե Սաֆարյանի ընտրության վերաբերյալ բանակցություններ են եղել ՀՀԿ-ի հետ:



Լրահոս