Տավարի մսի, խոզապուխտի և նրբերշիկի գներն աճել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մսամթերքի ապրանքախմբում 2015թ. մայիսին 2014թ. մայիսի համեմատ գրանցվել է 5.4% գնաճ, իսկ 2015թ. ապրիլի համեմատ` 0.7% գնանկում: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակված տվյալներից: 2015թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է այլ մսեղենի (խաշի պարագաներ)` 6.2%, թռչնամսի՝ 4.7%, հավի բդի` 2.1%, խոզի մսի՝ 1.5%, պելմենիի 1.2% գնանկում: Միաժամանակ, տավարի մսի գինն աճել է 0.5%-ով, բաստուրմայինը՝ 0.5%-ով, խոզապուխտինը՝ 0.8%-ով, նրբերշիկինը՝ 0.9%-ով:

Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2015թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է մսամթերքի 1.7-0.3% գնանկում, 3-ում՝ 0.2-0.6% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում մսամթերքի գները նվազել են 1.0%-ով: Ձկնամթերքի ապրանքախմբում 2015թ. մայիսին 2014թ. մայիսի համեմատ արձանագրվել է 11.1%, իսկ 2015թ. ապրիլի համեմատ`0.4% գնանկում:




Լրահոս