Խոշոր ավտովթար Գոգավան մաքսակետի ճանապարհին. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Երևան-Տաշիր միջպետական ճանապարհի Գոգավան գյուղի հատվածում՝ մաքսակետի ճանապարհին, բախվել են “Օպել Վեկտրա” մակնիշի 06 ՕՏ 093 և “Պրիորա” մակնիշի 13 ՕԼ 502 համարանիշի ավտոմեքենաները:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ 1 անչափահաս, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Տաշիրի բժշկական կենտրոն:




Լրահոս