Շոկոլադե անտառ Փարիզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փարիզում հայտնի շոկոլադագործ Պատրիկ Ռոժերը ստեղծել է շոկոլադե անտառ: Այս հրաշքը կշռում է 5 տոննայից ավելի, իսկ բարձրությամբ այն երեք հարկանի շենքի է հավասար: Հսկայական ցուցափեղկի վրա նրանք տեղադրել են ծառը և ամտառի շոկոլադե բնակիչներին: Հրուշակագործները խոստովանում են, որ ցանկացել են վերստեղծել “Կապիկների մոլորակը” ֆիլմի դրվագը: Ի դեպ, սա առաջին նմանատիպ աշխատանքը չէ: 2009 թ. նա պատրաստել էր 15-մետրանոց շոկոլադե քանդակ՝ բեռլինյան պատը քանդելու 50-ամյակի առթիվ:




Լրահոս