Լիլիթ Մկրտչյանը նույնպես դուրս մնաց պայքարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը դուրս մնաց Ռուսատանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնությունից։
Երկրորդ շրջանի երկու դասական պարտիաները Նադեժդա Կոսինցեւայի հետ ավարտվել էին ոչ ոքի: Թայ-բրեյքի առաջին պարտիայում Լիլիթը սեւերով հաղթեց իր մրցակցին, սակայն հաջորդ երկու պարտիաներում պարտվեց, իսկ չորրորդ պարտիան ավարտվեց ոչ ոքի: Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը նույնպես դուրս էր մնացել երկրորդ շրջանից` պարտվելով Հարիկա Դրոնովալիին:




Լրահոս