ԿԲՈՂՈՔԱՐԿՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն Արմեն Դանիելյանի նախագահությամբ երեկ մերժեց ՀԱԿ 4 երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի բողոքները: Այսպիսով՝ դատարանն օրինական ուժի մեջ թողեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ հուլիսի 20-ին կայացված դատավճիռը, որով ամբաստանյալները դատապարտվել էին 2-6 տարվա ազատազրկման: Նշենք, որ մինչ վճռի կայացումը դատարանի դիմաց քաղաքացիական նախաձեռնության մի խումբ անդամներ բողոքում էին՝ վանկարկելով «ամո՛թ, ամո՛թ»: Բողոքի ակցիան շարունակվեց նաեւ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց:




Լրահոս