Չինաստանում զբոսանավի խորտակման արդյունքում զոհերի թիվը հասել է 396-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի Յանցզի գետի վրա «Արևելքի աստղ» ջերմանավի խորտակման արդյունքում զոհերի թիվն հասել է 396-ի: Անհետ կորած է համարվում 46 մարդ, գրում է BBC-ն:

Ինչպես հայտնել են փրկարարական օպերացիայի շտաբի ներկայացուցիչները, փրկել հաջողվել է միայն 14 մարդու, այդ թվում նաև նավապետին:

Զբոսանավը Նանկինից Չունցին է ուղևորվելիս եղել, նավում եղած բոլոր մարդիկ եղել են ՉԺՀ քաղաքացիներ` հիմնականում 50-ից 80 տարեկան հասակում թոշակառուներ:




Լրահոս