Որքան է նվազել հաց սպառողների թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար- ապրիլ ամիսներին հացի արտադրության ծավալը կազմել է 96 հազար 300 տոննա: Անցած տարվա նույն ժամանակահատվածում հացի արտադրությունը կազմել է 98 հազար 100 տոննա:

Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանում հացի արտադրության ծավալները վերջին մեկ տարվա ընթացքում նվազել են 1.8 տոկոսով: Հացի սպառման անկումը ենթադրում է սպառողների թվի նվազում: Կապ չունի՝ մարդը գնողունակ է, թե ոչ, միակ բանը, որ նա մշտապես սպառում է, հացն է: Ուստի ստացվում է, որ վերջին մեկ տարում հացի սպառողների թիվը նվազել է մոտ 54 հազարով:




Լրահոս