Արթուր Բաղդասարյանը վստահ է` ժողովուրդը կրկին կգնա իր հետևից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ը արդեն տեղեկացրել էր, այսօր տեղի ունեցավ ՕԵԿ-ի նախաձեռնած «Հայկական վերածնունդ» միավորման ժողովը: Ժողովից հետո Armlur.am-ը փորձեց մի քանի հարց ուղղել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին` կապված քաղաքական կուսակցությունների հետ քաղաքական օրակարգ ձևավորելու և կոնսոլիդացիայի առաջարկի մասին:

Արթուր Բաղդասարյանը, սակայն, այնքան էլ պատրաստակամ չէր պատասխանել հարցերին: Այնուամենայնիվ, վերջինիս մի քանի հարց ուղղեցինք:

-Պարոն Բաղդասարյան, խորհրդարանական ուժերը հրաժարվում են միանալ ՕԵԿ-ին և քաղաքական օրակարգ ձևավորել: 

-Մենք նման խնդիր չենք դրել մեր առջև, որպեսզի խորհրդարանական ուժերը մեզ միանան:

-Արտախորհրդարանական ուժերից շատերն էլ հայտարարում են, որ չեն միանա Ձեզ:

-Մեզ արդեն 60-ից ավել ուժեր են միացել:

-Ժողովուրդը Ձեր հետևից կրկին կգա՞:

-Այո, անպայման:

-Ժողովրդին էլի չեք հիասթափեցնի՞:

-Ոչ:

Նշենք, որ Արթուր Բաղդասարյանը և նրա թիմակիցները անհասկանալի պատճառներով վրդովվում էին լրագրողների հարցերից և խուսափում` հորդորելով այս օրը չփչացնել:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս