ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի դրամական միջոցները, ըստ նրա ներկայացրած 2014 թվականի հայտարարագրի, կազմել են 13 մլն դրամ: Սակայն Արտակ Շաբոյանի տարեկան աշխատավարձը ուղիղ դրա կեսն է կազմում` 7 մլն 583 հազար դրամ: Այս թվերից դատելով՝ կարելի է կարծել, որ ՏՄՊՊՀ նախագահը համեստ ունեցվածքի տեր է:
Սակայն այդ տպավորությունը խաբուսիկ է: Բանն այն է, որ Արտակ Շաբոյանի կինը՝ Քրիստինե Եղիազարյանը, ավելի մեծ կարողության տեր է, քան իր ամուսինը: ՏՄՊՊՀ նախագահի կնոջ դրամական միջոցները 2014 թվականի վերջին կազմել են 16 մլն դրամ եւ 53 հազար դոլար: Բացի այդ՝ Արտակ Շաբոյանի կինն անցած տարվա ընթացքում տրված փոխառություններից ստացել է 648 հազար դրամ եւ 71 հազար 20 դոլարի եկամուտ: