
Իտալական «Միլան»-ի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին հույս է հայտնել, որ սերբիացի մասնագետ Սինիշա Միխայլովիչը կդառնա ակումբի գլխավոր մարզիչը:
Միկխայլովիչը կարող է փոխարինել Ֆիլիպո Ինձագիին, ում հետ առկա պայմանագիրը պետք է չեղյալ համարվի: «Միխայլովիչը լավ տպավորություն է թողել: Ես կարծում եմ, որ նա կլինի «Միլան»-ի մարզիչը», – նշել է Բեռլուսկոնին, հայտնում է Football Italia-ն: