ԲԱԽՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 172 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի բնակիչ Ալիկ Ղուկասյանի վարած «Մերսեդես» մակնիշի 29 ՕՍ 208 եւ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչ Կառլեն Սահակյանի վարած «Մերսեդես» մակնիշի 10 ՏԼ 889 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 3 մարդ տեղափոխվել է Սիսիանի, իսկ 5-ը՝ Գորիսի բժշկական կենտրոն հետազոտման համար:  Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:




Լրահոս