Կարեն Կարապետյանը նոր պաշտոն է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է “Գազպրոմ Մեժրեգիոնգազ” ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ` ռազմավարական զարգացման հարցերով: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է “Գազպրոմ մեժրեգիոնգազ”-ի մամուլի խոսնակ Մարիա Ֆրոլովան, ընկերության գլխավոր տնօրեն Կիրիլ Սելեզնյովը Կարապետյանի նշանակման հրամանագիրը ստորագրել է նոյեմբերի 17-ին:  “Գազպրոմ մեժրեգիոնգազ”-ը “Գազպրոմ” ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը զբաղվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում բնական գազի իրացմամբ:  Մեդիամաքս-ի ունեցած տեղեկատվության համաձայն, Կարեն Կարապետյանը պահպանել է նաև Գազպրոմբանկի փոխնախագահի պաշտոնը, որը զբաղեցնում է 2011 թվականի դեկտեմբերից: Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2010 թվականի դեկտեմբերից մինչև 2011-ի հոկտեմբերը: Մինչ այդ նա 10 տարի գլխավորել է “ՀայռուսԳազարդ” ընկերությունը: 




Լրահոս