Հովհաննես Գաբուզյանը` Աշխարհի փոխչեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Գաբուզյանը նվաճեց աշխարհի Մ-18 պատանիների փոխչեմպիոնի տիտղոսը:  Նշենք, որ շախմատի Աշխարհի 2012թ. պատանեկան առաջնությունն անցկացվեց Սլովենիայի Մարիբոր քաղաքում՝ նոյեմբերի 7-19-ն ընկած ժամանակահատվածում: Մրցաշարին մասնակցում էին 1587 շախմատիստներ՝ տարբեր տարիքային խմբերում: Մրցաշարը կազմակերպվել էր Սլովենիայի կառավարության ու շախմատի ֆեդերացիայի համատեղ ջանքերով:
Մրցաշարն անցկացվեց շվեյցարական համակարգով և բաղկացած էր 11 տուրերից:




Լրահոս