Կին թեկնածու ունենալու հարցը մեր կուսակցությունում քննարկման փուլում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կին թեկնածու ունենալու հարցը մեր կուսակցությունում քննարկման փուլում է, որևէ վերջնական որոշում չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամաանակ ասաց “Ազատ դեմոկրատներ” կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Ասուլիսին ներկա էր ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը, ով նշեց, որ “Ազատ դեմոկրատների” նախաձեռնությանը խիստ պոզիտիվ է վերաբերվում և կատակեց. “Լինել դեմոկրատներ, հետն էլ՝ ազատ, պարզ է, որ նրանց կողմից էլ պետք է լիներ այդ նախաձեռնությունը”: Հարցին՝ ՀՀԿ-ն կսատարի՞ կին թեկնածուի, Արտակ Դավթյանը պատասխանեց. “Հանրապետական կուսակցությունը չգիտեմ ինչ պետք է լինի, որ սեփական թեկնածու չունենա, այդ պարագայում, ինչու ոչ, կպաշտպանեինք նաև Անուշ Սեդրակյանի թեկնածությունը”:




Լրահոս