«Կեղծ» Արթուր Հարությունյանը հայտնվել է. նա մասնակցել է քվեարկությանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբովյանի քաղաքապետի «կեղծ» Արթուր Հարությունյան անվամբ հայտնի թեկնածուն հայտնվել է: Նշենք, որ վերջինս իր ընտրությունը պետք է կատարեր թիվ  28/17 ընտրատեղամասում: Armlur.am-ի թղթակիցն այցելեց տեղամաս և հանձնաժողովի անդամներից տեղեկացավ, որ Հարությունյանն առավոտյան ժամը 10-ի սահմաններում քվեարկել է:  Մեր տեսախցիկն արձանագրեց նրա ստորագրությունը գրանցամատյանում:

11414583_930393617017539_2126735581_n

Armlur.am-ի թղթակիցը նաև այցելեց այն բնակարան,  որտեղ, համաձայն հրապարակված տվյալների, ապրում է թեկնածուն: Մեր թղթակցի առաջ ոչ ոք դուռը չբացեց, իսկ հարևաններից տեղեկացանք, որ թեկնածուին այնքան էլ հաճախ չեն տեսնում, սակայն ճանաչում են: Նրանք նշեցին, որ առանձնապես չեն շփվում Հարությունյանի հետ, իսկ տեսնելիս էլ միայն փողոցում են տեսնում: Մեզ հետ զրույցում հարևանները նշեցին, թե մարդկային որակներով հարուստ, նորմալ անձնավորություն է, սակայն չբացահայտեցին, թե նրա հետ որպես թեկնածու հանդիպել կամ զրուցել են թե ոչ:

11118086_930393610350873_351029740_n

11289919_930393660350868_466340396_n

11304265_930393740350860_500004218_n

 

 




Լրահոս